Պետական երաշխավորում Ներանձնային հմտություններ

Փափուկ հմտություններ. Անձնական աճից մինչև առաջնորդություն

Պետականորեն երաշխավորված ծրագիր։ Սովորեք պետության աջակցությամբ և վերադարձրեք մինչև 100 000 դրամ ուսման վարձից։

Փափուկ հմտություններ. Անձնական աճից մինչև առաջնորդություն · 1

Դասընթացի նկարագիր

Ծրագրի պաշտոնական անվանումը՝ «Փափուկ հմտություններ. Անձնական արդյունավետությունից դեպի առաջնորդություն»

Ծրագիրը հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 17-ի թիվ 1429-Ա/2 հրամանով որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր և իրականացվում է պետական փոխհատուցման շրջանակում։

Ի՞նչ է նշանակում պետական երաշխավորումը ձեզ համար

  • Բարձր որակ՝ ծրագիրը համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներին։
  • Ֆինանսական առավելություն՝ ուսման վարձի դիմաց եկամտային հարկի վերադարձի իրավունք։
  • Մինչև 100 000 դրամ՝ վճարված ուսման վարձի փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով։

Եկամտային հարկի վերադարձի իրավունքը տրվում է սոցիալական կրեդիտի շրջանակում, ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 17-ի թիվ 1429-Ա/2 հրաման Պետական երաշխավորում ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 17-ի թիվ 1429-Ա/2 հրաման Դիտել հրամանը (PDF) →
Ուսումնական պլան

180 ժամ՝ ինքնակարգավորումից մինչև ազդեցություն

Ուսումնական պլանը կառուցված է փուլային և հաջորդական զարգացման տրամաբանությամբ՝ անձնական ինքնակարգավորումից մինչև կազմակերպական ազդեցություն։ Դասընթացը բաղկացած է 4 ծրագրային մոդուլից, որոնք ապահովում են հմտությունների համապարփակ զարգացում։

Ընդամենը
180 ժամ
Մոդուլ
4
Թեմա
44
Գործնական
69%
  1. SS 01 Ներանձնային հմտություններ 45 ժամ
  2. SS 02 Ճանաչողական հմտություններ 45 ժամ
  3. SS 03 Հաղորդակցության հմտություններ 45 ժամ
  4. SS 04 Առաջնորդական և ազդեցության հմտություններ 45 ժամ
Անձնական ինքնակարգավորումԿազմակերպական ազդեցություն →
ՏեսականԳործնականՅուրաքանչյուր հատված՝ 1 ակադեմիական ժամ
SS 01 Ներանձնային հմտություններ 15 տես. · 30 գործ. · 45 ժ
  1. 1 Ծանոթություն, ծրագրի ներկայացում, նախնական ինքնագնահատում 2
  2. 2 Ինքնագիտակցություն․ արժեքներ, ուժեղ և զարգացվող կողմեր 4
  3. 3 Անհատական SWOT վերլուծություն և հետադարձ կապ 6
  4. 4 Հուզական ինտելեկտ․ հույզերի ճանաչում և կառավարում 4
  5. 5 Դիմակայունություն և սթրեսի կառավարում 3
  6. 6 Ինքնամոտիվացիա և նպատակների սահմանում (SMART մոդել) 5
  7. 7 Հաշվետվողականություն և անձնական պատասխանատվություն 3
  8. 8 Ժամանակի կառավարում և առաջնահերթությունների սահմանում 4
  9. 9 Շարունակական ուսուցում և անձնական զարգացման պլան (IDP) 3
  10. 10 Անհատական զարգացման պլանի մշակում և ներկայացում 7
  11. 11 Թեմայի ամփոփում, հետադարձ կապ 4
SS 02 Ճանաչողական հմտություններ 12 տես. · 33 գործ. · 45 ժ
  1. 1 Ծանոթություն մոդուլին, մտածողության տեսակներ 2
  2. 2 Քննադատական մտածողություն․ փաստեր ընդդեմ կարծիքների, տրամաբանական սխալներ 6
  3. 3 Քեյսերի վերլուծություն և փաստարկված քննարկում 4
  4. 4 Խնդիրների լուծման կառուցվածքային մոդելներ (PDCA, 5 Why, Root Cause) 6
  5. 5 Գործնական առաջադրանք․ իրական խնդրի վերլուծություն 4
  6. 6 Որոշումների կայացում․ ռիսկերի գնահատում և այլընտրանքների ընտրություն 4
  7. 7 Համակարգային մտածողություն․ փոխկապակցվածություն և պատճառահետևանքային կապեր 4
  8. 8 Ստեղծարար մտածողություն և գաղափարների գեներացում 3
  9. 9 Նորարարական մտածողություն և արժեքի ստեղծում 3
  10. 10 Ռազմավարական մտածողություն․ տեսլական, նպատակներ, գործողությունների քարտեզ 5
  11. 11 Թեմայի ամփոփում, վերլուծական առաջադրանքի ներկայացում 4
SS 03 Հաղորդակցության հմտություններ 13 տես. · 32 գործ. · 45 ժ
  1. 1 Ծանոթություն մոդուլին, հաղորդակցության հիմունքներ 3
  2. 2 Ակտիվ լսում․ տեխնիկաներ և խոչընդոտներ 5
  3. 3 Գործնական վարժություններ ակտիվ լսման վերաբերյալ 4
  4. 4 Ապրումակցում և հուզական հաղորդակցություն 3
  5. 5 Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցություն 6
  6. 6 Թիմային աշխատանք և դերերի բաշխում թիմում 3
  7. 7 Կոնֆլիկտների կառավարում․ ոճեր և կառուցողական լուծումներ 4
  8. 8 Բանակցությունների հմտություններ․ Win-Win մոտեցում 4
  9. 9 Միջմշակութային հաղորդակցում 3
  10. 10 Ազդեցության և ներկայացման հմտություններ 6
  11. 11 Թեմայի ամփոփում, դերախաղ և հետադարձ կապ 4
SS 04 Առաջնորդական և ազդեցության հմտություններ 16 տես. · 29 գործ. · 45 ժ
  1. 1 Ծանոթություն մոդուլին․ առաջնորդության էությունը և ոճերը 2
  2. 2 Առաջնորդության մոդելներ և իրավիճակային առաջնորդություն 4
  3. 3 Ինքնաառաջնորդություն և ազդեցություն առանց պաշտոնական իշխանության 3
  4. 4 Փոփոխությունների կառավարում 4
  5. 5 Թիմի զարգացում և թիմային դինամիկա 3
  6. 6 Հոգեբանական անվտանգ միջավայրի ձևավորում 3
  7. 7 Մենթորություն և հետադարձ կապի մշակույթ 6
  8. 8 Վարքագծային փոփոխության կառավարում 6
  9. 9 Արժեք ստեղծելու մտածողություն և արդյունքահեն կառավարում 6
  10. 10 Թվային գրագիտություն և առաջնորդի դերը թվային միջավայրում 3
  11. 11 Եզրափակիչ թիմային նախագիծ․ առաջնորդական մարտահրավերի լուծում 5

Լուսանկարներ դասընթացից

Փափուկ հմտություններ. Անձնական աճից մինչև առաջնորդություն

Պատմեք ձեր նպատակների մասին, և մենք կառաջարկենք ձեր թիմին համապատասխան ծրագիր։

Ստանալ գնառաջարկ ›

Հարցեր ունե՞ք, ուզո՞ւմ եք գնառաջարկ

Լրացրեք հայտը կամ զանգահարեք +374 55 575 150

Մեզ ընտրել են:
Հայէկոնոմբանկ
Ամերիաբանկ
Կոնվերս Բանկ
Արարատբանկ
ԱԿԲԱ բանկ
Ամունդի-ԱԿԲԱ
Հայ օգնության ֆոնդ (FAR)
Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ
Վիվա
Էլկոր
Էլեմենտ
Զենիթ ակադեմիա
ՀՀ գործատուների հանրապետական միություն
Հայկական Կարիտաս
GIZ
ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոն
Զինվորի տուն

Առաջարկեք ձեր դասընթացը

Գրեք, թե ինչ դասընթաց է պետք ձեզ կամ ձեր թիմին։ Մենք կմշակենք այն և կկապվենք ձեզ հետ։