Զարգացնում ենք այն հմտությունները, որոնց վրա թիմն է կանգնած
Պետականորեն երաշխավորված դասընթացներ փափուկ հմտությունների և հանրային խոսքի ոլորտում։ Սովորեք պետության աջակցությամբ և վերադարձրեք մինչև 100 000 դրամ ուսման վարձից։
Սովորեք պետության աջակցությամբ
Երկու պետականորեն երաշխավորված ծրագիր՝ գործնական վարժանքներով, տեսագրումներով և անհատական հետադարձ կապով։
Պետության կողմից երաշխավորված
Փափուկ հմտություններ. Անձնական աճից մինչև առաջնորդություն
Պետականորեն երաշխավորված ծրագիր։ Սովորեք պետության աջակցությամբ և վերադարձրեք մինչև 100 000 դրամ ուսման վարձից։
Մանրամասն →
Հանրային խոսքի արվեստ․ Վստահությունից դեպի ազդեցություն
Լրացուցիչ կրթության պետական հաստատված մոդուլային ծրագիր։ Սովորեք պետության աջակցությամբ և վերադարձրեք մինչև 100 000 դրամ ուսման վարձից։
Մանրամասն →Կարողությունների և ունակությունների զարգացում
Դասընթացավարների վերապատրաստում (ToT)
Ղեկավարման ոճեր, հաղորդակցում, որոշումների կայացում և թիմային աշխատանքի կառավարում դասընթացավարների համար։
Մանրամասն →
Ֆասիլիտացիոն, մոդերացիոն հմտություններ
Արդյունավետ քննարկումներ վարելու կարողություն և միջանձնային հաղորդակցման ամրապնդում գործնական խաղերի միջոցով։
Մանրամասն →Մեդիագրագիտություն
Տեղեկատվության քննադատական ընկալում, աղբյուրների ստուգում և պատասխանատու հաղորդակցություն մեդիայում։
Մանրամասն →
Հուզական ինքնակարգավորում
Հույզերը կառավարելու և գիտակցված արձագանք ընտրելու կարողություն։
Մանրամասն →
Դիմակայունություն
Սթրեսից և ձախողումից հետո արագ վերականգնվելու կարողություն։
Մանրամասն →
Ինքնամոտիվացիա
Ներքին շարժիչ ուժ և հետևողականություն առանց արտաքին վերահսկման։
Մանրամասն →
Ինքնագիտակցություն
Սեփական ուժեղ և թույլ կողմերի, արժեքների և հույզերի գիտակցում։
Մանրամասն →Հմտությունների բուրգ
Սկսում ենք հիմնարար հմտություններից և քայլ առ քայլ հասնում առաջնորդության։ Յուրաքանչյուր դասընթաց գործնական է՝ վարժություններով, դերախաղերով և քննարկումներով։
Վարուժան Ավանեսյան
Հիմնադիր և գործադիր տնօրեն · Դասախոս · Վերապատրաստող · Կրթության և արվեստի կառավարման փորձագետ
Մանկավարժ, վերապատրաստող և կրթության փորձագետ։ InfoSkills-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ 1992 թվականից գիտամանկավարժական գործունեության 34 տարվա փորձով, որից 14 տարին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2025 թ.-ից դասավանդում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Արթ մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում։ Մասնագիտացված է արվեստի կառավարման, հռետորական արվեստի, գործարար հաղորդակցության, մեդիագրագիտության և մեծահասակների կրթության ոլորտներում։ 34 գիտական և ուսումնամեթոդական աշխատանք, 7 ձեռնարկ և ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ / հաստատմամբ
- «ԵԹԿՊԻ-ի լավագույն դասախոս», 2018
- Երևանի քաղաքապետի պատվոգիր, 2015
- «InfoSkills – Effective Communication» գրանցված ապրանքային նշան (2021)
- «Ցկյանս ուսումնառության հայկական լիգա» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ
- Հայաստանի գործատուների հանրապետական միություն անդամ
- DAA բարեգործական ՀԿ-ի խորհրդի նախագահ
Տեսանյութեր
Աշխատանքային փորձ
- 2025 – այսօրԴասախոսԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, «Արթ մենեջմենթ» մագիստրատուրա
- 2012 – այսօրԱվագ դասախոսԵԹԿՊԻ, Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոն
- 2018 – այսօրՀիմնադիր և գործադիր տնօրենInfoSkills
- 2020 – 2024Որակի ապահովման կենտրոնի ղեկավարԵԹԿՊԻ
- 2023 – 2025ՎերապատրաստողՀՀ պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն
- 2021 – 2025EU4Culture ծրագրի ավագ խորհրդականՈւրբան կայուն զարգացման հիմնադրամ
- 2021 – 2024Փափուկ հմտությունների փորձագետՀայ օգնության ֆոնդ, USAID/AWDA ծրագիր
- 2014 – 2019Ծրագրի ղեկավարUSAID/MICE մեդիագրագիտության ծրագիր, ԵՀՀ
Համագործակցել ենք
- Հայէկոնոմբանկ
- Ամերիաբանկ
- Կոնվերս Բանկ
- Արարատբանկ
- ԱԿԲԱ բանկ
- ՄԱԶԾ (UNDP)
- USAID
- Եվրոպայի խորհուրդ
- EU4Culture
- DVV International
- IREX
- Հայ օգնության ֆոնդ (FAR)
- ՀՀ ՊԵԿ
- Modd Events
Վերջին նորությունները
10 հոկտեմբերի, 2026 թ. ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անձնական աճից → ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անձնական աճից → ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Պատկերացրու քեզ ավելի վստահ, ավելի լսելի, ավելի առաջնորդող 💫 ✨ Կսովորես. 🔹 Էմոցիաների ու ժամանակի կառավարում 🔹 Ազդեցություն՝ առանց ճնշման 🔹 Վստահ խոսք ու ակտիվ լսում 🔹 Դառնալ մարդ, ում հետ ուզում են աշխատել 📅 Ճկուն ձևաչափ՝ online կամ offline 🎓 Ավարտին՝ վկայական Հաստատված ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.07.2026թ. թիվ 1429-Ա/Ձ հրամանով՝ պետական փոխհատուցման ծրագիր 📋 ❗ Տեղերը սահմանափակ են 📲 Մանրամասների համար գրի, Զանգիր հիմա՝ +374 55 575 150, այցելի կայք, կապ հաստատիր www.infoskills.am
10 հոկտեմբերի, 2026 թ. InfoSkills-ի երկու դասընթաց ստացել են պետական երաշխավորում
«Փափուկ հմտություններ» և «Հանրային խոսքի արվեստ» ծրագրերը երաշխավորված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով։ Մասնակիցները կարող են վերադարձնել մինչև 100 000 դրամ ուսման վարձից։
Պատրաստ ե՞ք զարգացնել ձեր թիմը
Պատմեք ձեր նպատակների մասին, և մենք կառաջարկենք ձեր թիմին համապատասխան ծրագիր։
Ստանալ գնառաջարկ →
